Բայդենը հայտնել է, որ իր համար միևնույն է, եթե իրեն համարեն «սատանայի վերամարմնավորում»

17:48     22 հուլիսի, 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ իր համար միևնույն է, եթե իրեն համարեն «սատանայի վերամարմնավորում»:

«Ինձ չի հուզում, եթե դուք կմտածեք, որ վերամարմնավորված սատանա եմ»,- ասել է Բայդենն աջակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

Այս մասին նա ասել է՝  խոսելով Կապիտոլիումում հունվարի 6-ի տեղի ունեցած իրադարձությունների մասին: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ չի կարելի համարել, որ այդ ժամանակ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը:


© armedia.am