Սիրիայում երեք տարի շարունակվող հակամարտությունը կանխելու ՄԱԿ-ի անկարողությունը խայտառակում է միջազգային հանրության պատիվը: Նման հայտարարությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել համաշխարհային կազմակերպության գրասենյակում Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված նիստի շրջանականերում:
Տեղեկանք
Ռուանդայի բնակչությունը գերազանցում է 7 միլիոնը և բաղկացած է երեք էթնիկ խմբերից. խուտու (85%), տուտսի (14%) և տվա (1%): Նախքան գաղութային համակարգը տուտսին սովորաբար առավել բարձր դիրք է զբաղեցրել սոցիալական համակարգում, իսկ խուտուն՝ առավել ցածր:
1994 թվականի ապրիլի 6-ին՝ հրթիռային ռմբակոծության հետևանքով տեղի ունեցած ավիավթարի ժամանակ Բուրունդուի և Ռուանդայի նախագահների մահից հետո,
սկսվեցին լայնածավալ և պարբերաբար բնույթ կրող սպանություններ, որոնք շաբաթներ շարունակվեցին: Այդ սպանությունները, որոնք հանգեցրին մոտ մեկ միլիոն մարդու սպանության, ցնցեին միջազգային հանրությունը: Դրանք ցեղասպանության բացահայտ տարրեր էին կրում: Նախագահի պահակախմբի աշխատակիցներն սկսեցին սպանել քաղաքացիական անձանց, որոնք պատկանում էին տուտսիներին:
Ապրիլի 7-ին Libres Des Mille Collines (RTLM) ռադիոհեռուստակայանը եթեր հերթարձակեց ծրագիր, որի շրջանակներում նախագահների ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը դրեց Ռուանդայի հայրենասիրական ճակատի (ՌՀՃ) և ՄԱԿ-ի զինծառայողների կոնտինգենտի վրա, ինչպես նաև հաղորդումը սադրիչ կոչեր էր պարունակում "խավարասեր տուտսիներին" ոչնչացնելու մասին: Նույն օրը վարչապետ Ագատա Ուվիլինգիյիմանան դաժանորեն սպանվեց բելգիացի 10 խաղաղպահների հետ միասին, որոնց հանձնարարվել էր պաշտպանել նրան: Չափավոր խուտունիերի մյուս ներկայացուցիչները ևս սպանվեցին: Զինծառայողների սպանությունից հետո Բելգիան դուրս բերեց իր ողջ կոնտինգենտը: Ապրիլի 21-ին՝ այն բանից հետո, երբ մյուս երկրները ևս դիմեցին իրենց կոնտինգենտները դուրս բերելու խնդրանքով, Ռուանդային օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի առաքելության թվականակը կրճատվեց՝ 2165-ից հասնելով 270-ի:
Ռուանդայի որոշ քաղաքական կուսակցությունների շարքերում ազգային հաշտության քաղաքականության բացակայությունը դարձավ աղետի պատճառներից մեկը, սակայն միջազգային հանրության անվճռականությունն իրավիճակի սրման պատճառ հանդիսացավ:
1994 թվականի հունիսի 22-ին Անվտանգության խորհուրդը լիազորեց Ֆրանսիային ուժեր ձևավորել մարդասիրական առաքելության համար: Այդ առաքելությունն օգնեց հարյուրավոր քաղաքացիական անձանց կյանք փրկել Ռուանդայի հարավ-արևմուտքում: Մյուս շրջաններում սպանությունները շարունակվեցին մինչև 1994 թվականի հուլիսի 4-ը, երբ ՌՀՃ-ն ռազմական վերահսկողություն հաստատեց Ռուանդայի ողջ տարածքում:
Ինչպես նշում է ՄԱԿ պաշտոնական կայքը, միայն 1996 թվականի վերջին ռուանդական
իշխանություններն սկսեցին ցեղասպանության մեղադրանքով գործեր հարուցել: Ուշացումը բացատրվում է նրանով, որ երկիրը կորցրել էր իրավական համակարգի մեծ թվով աշխատակիցներ, բացի այդ, ավերվել էին դատարանների, բանտերի և այլ ենթակառուցվածքների շենքեր: Արդեն 2000 թվականին դատավճիռ սպասվում էր ցեղասպանության մեջ ավելի քան 100 հազար կասկածյալների: Միջազգային մակարդակով 1994 թվականի նոյեմբերի 8-ին ԱԽ-ն ստեղծեց Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարան, որը ներկայումս գտնվում է Թանզանիայում: Հետաքննություններն սկսվեցին 1995 թվականի մայիսին: 2007 թվականի ապրիլին Դատարանը 27 վճիռ կայացրեց, որոնք վերաբերում էին 33 մեղադրյալների:
Չնայած այն հանգամանքին, որ նիստը նվիրված էր Ռուանդային, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կտրուկ արտահայտվեց Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Պան Գի Մունը հայտարարեց, որ 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած իրադարձություններն իսկական ձախողում էին միջազգային հանրության համար: "Մենք կարևոր դասեր ենք քաղել", - դահլիճում հավաքվածներին վստահեցրեց նա: Նրա խոսքերով, այժմ ՄԱԿ-ում հասկանում են, որ ցեղասպանությունը "եզակի երևույթ չէ, այլ գործընթաց, որը զարգանում է ժամանակի հետ", հետևաբար կարող է կանխվել, եթե նախապես մոբիլիզացվեն անհրաժեշտ ռեսուրսներն ու քաղաքական կամքը:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել, որ Ռուանդայի դեպքերից 20 տարի անց աշխարհի տարբեր հատվածներում շարունակվում է վառվել քաղաքացիական պատերազմի կրակը: Պան Գի Մունը հիշատակել է Հարավային Սուդանի բախումները, ինչպես նաև ԿԱՀ-ում միջկրոնական բախումները և Սիրիայում տիրող
իրավիճակը:
Սիրիական իշխանությունների և արտասահմանից աջակցություն ստացող ընդդիմության միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Հունվարին ՄԱԿ-ը հայտարարեց, որ դադարեցնում է զոհերի հաշվարկը՝ կանգ առնելով 100 հազարի վրա, քանի որ կատաղի մարտերը և վտանգավոր պայմանները խանգարում են նոր տվյալներ ստանալու համար աշխատանք իրականացնել: ՄԱԿ-ը պետության կրած ֆինանսական վնասը գնահատում է 103,1 միլիարդ դոլար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին կոչ է արել երկիր թողնել մարդասիրական կազմակերպություններին և դիմել է միջազգային հանրությանը սիրիական հակամրտությունից տուժածներին հավելյալ միջոցներ հատկացնելու խնդրանքով, հայտնում է РИА "Новости"-ն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, Սիրիայի կառավարությունն իր երկրում մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին ընդունելիս չպետք է հղվի բյուրոկրատական խնդիրներին:
"Արմեդիա" ՏՎԳ
28.02.2014