Արթուր Դավթյանը Տոկիոյից առաջին բրոնզը կբերի Հայաստան

15:28     2 օգոստոսի, 2021

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում,  փոխանցում է Panorama-ն։ 

Մեր մարզիկը հենացատկի եզրափակչում երկու՝ բավականին լավ ցատկ կատարեց ու երկու ցատկի հանրագումարով ստացավ 14733 միավոր։

Նշենք,որ հենացատկում ոսկե մեդալը նվաճեց կորեացի Ջեահվան Շին՝ 14.783 միավորով: Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Աբյազինը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։


© armedia.am