Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթյա մեդալ

16:04     3 օգոստոսի, 2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևի հետ: Դեռևս նախորդ օրը Ալեքսանյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում մկանային վնասվածք էր ստացել: Գոտեմարտի մեկնարկում վնասվածքը զգացնել տվեց: Ալեքսանյանն ի վերջո զիջեց 5:1  հաշվով և դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:


© armedia.am