Chessable Masters․ Արոնյանը պայքարից դուրս թողեց Մամեդյարովին

10:05     5 օգոստոսի, 2021

Արագ շախմատի Chessable Masters օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, փոխանցում է News.am-ը։

Հայ գրոսմայստերը մրցամարտի առաջին օրը երեք պարտիայում առավելության հասավ 2,5։0,5 հաշվով, երկրորդ օրը՝ 2։1 հաշվով։

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի վիետնամցի Կուանգ Լիեմ Լիի և Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի դիմակայության հաղթողը։

Chessable Masters մրցաշարը 1,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Meltwater Champions Chess Tour-ի 8-րդ փուլն է։


© armedia.am