Նազարբաևը հորդորում է ամրապնդել ԵԱՏՄ-ն՝ նոր երկրների մուտքի միջոցով

16:45     19 օգոստոսի, 2021

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ամրապնդման օգտին՝ դրանում նոր երկրների մուտքի միջոցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսօր Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ:

«Որպես այս կազմակերպության պատվավոր նախագահ (ԵԱՏՄ - խմբ.) ես դրան հետևում եմ, և մենք պետք է ուժեղացնենք այս կազմակերպությունը, մեզ պետք է, որ այստեղ լինեն ուրիշները, մեր հարևանները ... Ուզբեկստան, Տաջիկստան, նրանք պետք է լինեն, նաև պետք է աշխատել Թուրքմենստանի հետ», - հանդիպման ժամանակ ասել է Նազարբաևը:


© armedia.am