Պուտինը Մերկելին ընդունել է ծաղկեփնջով և բարևել գերմաներենով

18:20     20 օգոստոսի, 2021

Օգոստոսի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ընդունել է ծաղկեփնջով և ողջունել նրան գերմանական «Guten Tag» (բարի օր) արտահայտությամբ, հայտնում է iz.ru- ն:

Նշենք, որ օգոստոսի 20-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա Մերկելի վերջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Նա կհեռանա կանցլերի պաշտոնից Գերմանիայում հաջորդ ամիս կայանալիք ընտրություններից հետո:

 


© armedia.am