Aimchess US Rapid. Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին և մտավ կիսաեզրափակիչ

01:36     2 սեպտեմբերի, 2021

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը առցանց անցկացվող արագ շախմատի Aimchess US Rapid մրցաշար քառորդ եզրափակիչ երկրորդ մրցախաղում կրկին հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Մեր գրոսմայստերը սևերով հաղթանակ տարավ մեկնարկում, իսկ 2-3-րդ պարտիաներն ավարտեց ոչ-ոքի, հայտնում է armradio.am-ը: 

Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց իրեն անհրաժեշտ 2 միավորը և մտավ կիսաեզրափակիչ փուլ։ Այստեղ նա կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը վստահ հաղթեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային` 2,5:0,5:


© armedia.am