Թալիբները վեց երկրների են հրավիրել Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը

17:28     6 սեպտեմբերի, 2021

«Թալիբան» արմատական շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին ՝ Աֆղանստանի կառավարության կազմի հայտարարման միջոցառմանը մասնակցելու համար: Այդ մասին երկուշաբթի ՝ սեպտեմբերի 6-ին, հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը ՝ հղում կատարելով շարժման  իր աղբյուրին, փոխանցում է  iz.ru-ն:

Ըստ քաջատեղյակ աղբյուրի` նոր կառավարության հայտարարման համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են: Միաժամանակ, աղբյուրը հստակեցրել է, որ «շարժման առաջնորդը մնալու է իր պաշտոնում» և «վերահսկելու է կառավարությունը»:


© armedia.am