Լիբանանի նոր կառավարության հայազգի նախարարը

15:00     11 սեպտեմբերի, 2021

Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց: Բի-Բի-Սի-ն գրում է, որ կառավարությունը գլխավորելու է Նաջիբ Միքաթին՝  երկրի ամենահարուստ մարդը, ով նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նրա նշանակումը, նոր կաբինետի նշանակման հետ մեկտեղ, ավարտում է քաղաքական կաթվածի ամիսները, փոխանցում է Panorama.am-ը:

aljazeera.com կայքը ներկայացրել է Լիբանանի կառավարության ողջ կազմը։ 24 նախարարների շարքերում է նաև հայազգի Ջորջ Փուչիկեանը (George Bojkian): Նա կղեկավարի արդյունաբերության գերատեսչությունը։ 

«ՀՅԴ Լիբանան, ARF Lebanon, Tashnag» ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Ջորջ Փուչիկեանը ծնվել է 1965 թ. մայիսի 10-ին։  Տիրապետում է հինգ լեզուների՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ղեկավարել է տարբեր հաստատություններ։ Նրա հիմնած ընկերությունները մեջ հաջողություններ են գրանցել։ Ջորջ Փուչիկեանը Այնճարի բարեկարգման խորհուրդի նախագահն է։ 


© armedia.am