Արցախի նախագահն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

14:55     21 սեպտեմբերի, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր:


© armedia.am