Սաակաշվիլին մտադիր է Թբիլիսի մեկնել իր աջակիցների հետ միասին հոկտեմբերի 3-ի առավոտյան

12:35     1 հոկտեմբերի, 2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր է Թբիլիսի մեկնել իր աջակիցների հետ միասին հոկտեմբերի 3-ի առավոտյան։ Այս մասին նա գրում է Facebook-ի իր էջում, հաղորդում է News.am-ը։

Ավելի վաղ նա հայտնել էր Վրաստան վերադառնալու մասին։

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ Սաակաշվիլին չի հատել պետական ​​սահմանը՝ չճշտելով, թե արդյոք նա գտնվում է երկրի տարածքում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Հոկտեմբերի 3-ի առավոտյան մենք կմեկնենք Թբիլիսի` պաշտպանելու քաղաքացիների՝ ընտրելու իրավունքը»,-ասել է նա։

Երկուշաբթի նախկին նախագահը հայտնել է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան ինքնաթիռի տոմս է գնել դեպի Վրաստան, ապա տեղադրել տոմսի սքրինշոթը։

Սաակաշվիլին Վրաստանը գլխավորել է 2008-2013 թվականներին: 2013-ին հերթական ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը: Դրանից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսում նա հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման: 2015-ին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից եւ արդեն 6 տարի է՝ Ուկրաինայի քաղաքացի է: Իշխանությունները խոստացել են ժամանելուն պես ձերբակալել նրան։  


© armedia.am