Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի չեմպիոն

09:09     9 հոկտեմբերի, 2021

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Պայքարը սկսել են հունահռոմեականները, հաղորդում է Armsport.am-ը:

72 կգ քաշային կարգի եզրափակչում Մալխաս Ամոյանը 3-1 հաշվով պարտության մատնեց Սերգեյ Կուտուզովին ու դարձավ Աշխարհի չեմպիոն:

Ամոյանը 2021 ԵԱ փոխչեմպիոն է, Մ-23 ԵԱ հաղթող: 2020 թ-ի դեկտեմբերին Մալխասը պարտվեց Աշխարհի անհատական գավաթի խաղարկության եզրափակչում:


© armedia.am