ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նոր նիստը կկայանա 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը՝ ուրբաթ կայացած խորհրդի նիստի ավարտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ վերջինս չի բացառել, որ մինչև Նուր-Սուլթանում կայանալիք գագաթնաժողովը կարող են նաև ոչ պաշտոնական հանդիպումներ կայանալ ԱՊՀ անդամ երկրների միջև: