Ես Չինաստանի հետ սառը պատերազմ չեմ ցանկանում. Բայդեն

11:54     22 հոկտեմբերի, 2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Չինաստանի հետ սառը պատերազմ չի ձգտում, բայց Վաշինգտոնը չի նահանջի իր դիրքերից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես Սի Ցզինպինի հետ ավելի շատ եմ խոսել, քան համաշխարհային առաջնորդներից որևԷ մեկի հետ: Դուք կարող եք լսել. «Բայդենը ցանկանում Է սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ»: Ես Չինաստանի հետ սառը պատերազմ չեմ ցանկանում»,-Բայդենն ասել Է CNN հեռուստաալիքով ընտրողների հետ շփվելու ընթացքում:

Միաժամանակ Բայդենն ընդգծել Է, որ ԱՄՆ-ը չի նահանջի իր դիրքերից և չի փոխի իր որևԷ տեսակետ:


© armedia.am