ՄԱԳԱՏԷ-ն չունի տեղեկություն Իրանում ուրանի գաղտնի հարստացման վերաբերյալ. Գրոսի

12:28     22 հոկտեմբերի, 2021

 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ տեղեկատվություն չունի, ինչը կարող Է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան Է հարստացնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ այն մասին, որ նրանք դրանով են զբաղվում»,-Գրոստին Վաշինգտոնի Սթիմսոն կենտրոնում կայացած ճեպազրույցում պատասխանել Է համապատասխան հարցին:

Նա հավելել Է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետևելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»: «Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,-ասել Է Գրոսին:


© armedia.am