Facebook-ը փոխում է անվանումն ու դառնում Meta

23:16     28 հոկտեմբերի, 2021

Facebook-ը փոխում է անվանումը։ Facebook-ի իր պաշտոնական էջում տեսաուղերձի ընթացքում տեղեկացրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

«Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta», - հայտարարել Է Ցուկերբերգը Metaverse (մետատիեզերք) ընկերության շնորհանդեսի ժամանակ:

Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։

«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։


© armedia.am