ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել չփակել դպրոցները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

14:05     29 հոկտեմբերի, 2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն երկրների իշխանություններին կոչ է անում «Քովիդ-19»-ի տարածման դեմ կանխարգելիչ և սահմանափակող միջոցներ ընդունելիս դպրոցները չփակել, հաղորդում է ՏԱՍՍ -ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 4 շաբաթ շարունակ Եվրոպայում նկատվում է կորոնավիրուսի տարածման տեմպի աճ (հոկտեմբերի երրրոդ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցված բոլոր դեպքերի 57 տոկոսը):


Հաղորդվում է, որ 45 երկրի և տարածքների խորհուրդ է տրվում չփակել դպրոցները, մինչդեռ 7 երկիր նախընտրել է ամբողջական կամ մասնակի փակում, իսկ երկու երկրում հեռավար ուսուցումն է խրախուսվում:

Դպրոցները փակելու փոխարեն միջոցառումների լայն շրջանակ է առաջարկվում, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորության պահպանումը, ձեռքերի հաճախակի լվացումը, դիմակների կրումը, դասարանների օդափոխությունը, թեստավորման հասանելիությունը:

Այսօրվա դրությամբ՝ Եվրոպայի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման 76 մլն դեպք է արձանագրվել և 1.4 մլն մահվան դեպք:


© armedia.am