Ադրբեջանը դեսպանություն է բացում Վատիկանում

18:44     29 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանի Միլլի Մեջլիսն այսօր օրենք է ընդունել Վատիկանում այդ երկրի դեսպանատան ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Սուրբ Աթոռում հիմնել Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն»,- ասված է խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթի տեքստում։


© armedia.am