Հայաստանի լեռնային շրջաններում նոյեմբերի 3-4-ը սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

16:07     30 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 30-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում, 31-ին, նոյեմբերի 3-4-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 4-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


© armedia.am