Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է Ռուսթավիի բանտում, կարծում է, որ երկրում ինքնակառավարման մարմինների ընտրությունները «կեղծվել են»։
Ինչպես հաղորդում է IA REGNUM գործակալությունը, նրա նամակը նոյեմբերի 1-ին ընթերցել է փաստաբան Նիկա Գվարամիան։
Նախկին նախագահն ասել է, որ «վիրավորված» է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողություններից։ Նա կոչ է արել «իրենց հարգող վրացիներին» քայլեր ձեռնարկել։ «Ի՞նչ պետք է անենք. միայն մեկ բան կա՝ ստիպեք նրանց վճարել այն գինը, որն իշխանությունները պետք է վճարեն ընտրությունները կեղծելու համար։ Մենք պետք է խլենք իշխանությունը և ստիպենք նրանց պատասխան տալ օրենքի առաջ»,- ասել է Սաակաշվիլին։
Նա կոչ է արել իր համախոհներին կրկնել Հայաստանի փորձը, երբ ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ։