Բայդենը ներողություն է խնդրել Թրամփի կայացրած որոշման համար

22:05     1 նոյեմբերի, 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել միջազգային հանրությունից իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Կարծում եմ, որ ես չպետք է ներողություն խնդրեմ, սակայն ես ներողությունում եմ խնդրում այն բանի համար, որ նախորդ իշխանության ժամանակ ԱՄՆ-ն դուրս է եկել փարիզյան համաձայնագրից»,-ասել է Բայդենը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի ժամանակ: 


© armedia.am