Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոն

09:01     3 նոյեմբերի, 2021

Դավիթ Օվասապյանը արծաթե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, հաղորդում է News.am-ը։ 

130 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Ամին Միրզազադեի հետ և պարտվեց 1։2  հաշվով։

Դավիթ Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր սերբ Վլադան Զիվկովիչին, քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահի նկատմամբ: Կիսազերափակիչում հայ ըմբիշը 3:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Դարիուժ Աթիլա Վիտեկին:

Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:


© armedia.am