Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը. կառավարության պարզաբանումը

13:25     3 նոյեմբերի, 2021

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, թե քննարկվում է Տիգրան Ավինյանին կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը: Պարզաբանման մեջ նշվում է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել  շփոթմունք:

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել  շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է պարզաբանման մեջ։   


© armedia.am