Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանի կոչից հետո Չավուշօղլուն վատ դրության մեջ է հայտնվել

13:53     5 նոյեմբերի, 2021

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել  Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայ պատգամավոր Կարո Փայլանը կոչն ուղղված ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին, հայտնում է News.am-ը։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Արտաքին գործերի նախարարին ուղղված իր ելույթի մեջ քննադատել է Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ խտրական հայտարարությունների համար։

Կարո Փայլանը շեշտել է, թե Մեւլութ Չավուշօղլուն  չպետք է իր ելույթներում  նշի «հարգելի ազգակիցներ» արտահայտությունը, քանի որ Թուրքիայում հավասար իրավունքներ ունեն նաեւ մյուս Թուրքիայի քաղաքացի հայերը, քրդերը, արաբները ասորիները եւ այլ ազգեր։ Փայլանը կոչ է արել Չավուշօղլուին այսուհետ օգտագործել «հայրենակիցներ» բառը, ոչ թե խտրական «ազգակիցներ» բառը։

Թուրքական մամուլում  նշվում է, որ Կարո Փայլանի այս ելույթից հետո Չավուշօղլուն անհարմար դրության մեջ է հայտնվել։


© armedia.am