Դավիթ Չալոյանը նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը

08:12     6 նոյեմբերի, 2021

Դավիթ Չալոյանը նվաճեց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնի կոչումն ամենահեղինակավոր քաշային կարգում։ Գերծանրքաշայինների եզրափակիչում 24-ամյա հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4, հայտնում է News.am-ը։

Հայ բռնցքամարտիկը առաջին ռաունդում հոնքի վնասվածք ստացավ և մինչև վերջ պայքարեց արնահոսող հոնքով: 


© armedia.am