Ժամանակն է «3+3»-ի գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել. Զախարովա

18:57     10 նոյեմբերի, 2021

Ռուսաստանը աջակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ եկել է ժամանակը դրա գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է News.am-ը։

«Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասաց նա։

Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիում հակասական հայտարարություններ են հնչում այս հարթակին մասնակցության վերաբերյալ. «Վրաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանն այս հարցում»։

Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած «3+3» ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։


© armedia.am