Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

15:10     11 նոյեմբերի, 2021

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։


© armedia.am