Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել

16:59     11 նոյեմբերի, 2021

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունը հրաժարական է տվել։ Այս մասին  «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է երկրի նախարարների կաբինետի ղեկավարը։

Նախօրեին տեղի է ունեցել նոր խորհրդարանի կազմակերպչական ժողով, պատգամավորներն ընտրել են ղեկավար մարմինների ներկայացուցիչներին։

«Այս կապակցությամբ ես գրավոր դիմում եմ ուղարկել հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին մեր կաբինետի հրաժարականի մասին: Ակնկալում եմ, որ նա կհանձնարարի մեզ կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը», - ասել է Բաբիշը:

Նա ներկայացնում է ANO («Դժգոհ քաղաքացիների ակցիա») քաղաքական շարժումը, որը հոկտեմբերին կայացած ընտրություններում պարտվել է խորհրդարանի ստորին պալատին։

Կառավարության նոր կաբինետը կձևավորի «Միասին» կոալիցիայի առաջնորդ Պետր Ֆիալան։


© armedia.am