Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում

22:16     11 նոյեմբերի, 2021

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդվում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


© armedia.am