Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

19:25     12 նոյեմբերի, 2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարմիրշալյանը հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում և Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:


© armedia.am