Հայաստանի բարեկամ համարվող երկրների լռությունը տարօրինակ է․ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա

21:04     16 նոյեմբերի, 2021

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա կաթողիկոսը Սյունիքում տեղի ունեցողի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անց, ահա նույն թշնամին աշխարհի առաջ, արհամարհելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է Հայաստանի նկատմամբ ոճրային արարքները։

Թշնամու հետապնդած նպատակները հստակ են։ Հայաստանի բարեկամ համարվող երկրների լռությունը տարօրինակ է։ Այս կացության մեջ, մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջում կեցվածք»։

 

 


© armedia.am