Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

12:41     1 դեկտեմբերի, 2021

Երկար տարիներ Հայաստանը ներկայացրած գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի տակ: Այդ մասին տեղեկացնում է chess24-ը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան արդեն տվել է տեղափոխության համաձայնությունը:

ՖԻԴԵ-ի կայքում Արոնյանի տվյալներն արդեն փոխվել են. նա ներկայացնում է ԱՄՆ շախմատային ֆեդերացիան:

Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 2772 միավորով, հայտնում է Armradio.am-ը:


© armedia.am