Հռոմի պապը պատմական այցով կժամանի Կիպրոս և Հունաստան

15:37     2 դեկտեմբերի, 2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական այցով դեկտեմբերի 2-6-ը կմեկնի Կիպրոս և Հունաստան, քահանայապետը կայցելի Նիկոսիա, Լառնակա, Աթենք, ինչպես նաև Լեսբոս կղզի, որը դարձել է ներկայիս միգրացիոն ճգնաժամի խորհրդանիշներից մեկը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ քահանայապետը հնարավորություն կունենա հանդիպելու ներգաղթյալների հետ, որոնք կղզի են ժամանել «հույսի որոնումներով»:

Հռոմի պապն ուղևորությունից առաջ հայտնել է, որ դա լինելու է ճամփորդություն դեպի առաքելական հավատի և տարբեր դավանանքների քրիստոնյաների միջև եղբայրության աղբյուրներ:


© armedia.am