Ստոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

15:27     3 դեկտեմբերի, 2021

ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում հնարավոր է: News.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ համաժողովը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին, այսօր համաժողովի վերջին օրն է:

Ավելի վաղ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին հայտնել էր Եվրախորհրդարանում Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:


© armedia.am