Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա»-ի նախագահի պաշտոնում

17:48     4 դեկտեմբերի, 2021

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը համագումարի ժամանակ կրկին հաստատել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Շատ շնորհակալ եմ, սիրելի ընկերներ, շնորհակալ եմ վստահության համար»,- ասել է Մեդվեդևը։

Կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովն առաջարկել է վերընտրել Մեդվեդևին 5 տարի ժամկետով։


© armedia.am