Պուտինն ու Բայդենը բանակցում են տեսակապի միջոցով

20:09     7 դեկտեմբերի, 2021

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունենում տեսագագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության հարցերը և երկկողմ օրակարգը։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին։


© armedia.am