Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Կատար

17:10     8 դեկտեմբերի, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Կատար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին գրում է Gulf Times կայքը։

Դոհայի միջազգային օդանավակայան ժամանելուն պես նրան և ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Կատարի  պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ բին Համադ Ալ Ֆուհեյդը Ալ Հաջերին և Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։


© armedia.am