Իրանն ու Ադրբեջանը քննարկել են նավթի և գազի ոլորտում համագործակցությունը

11:27     10 դեկտեմբերի, 2021

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին և SOCAR-ի գործադիր տնօրեն Ռովնագ Աբդուլլաևը քննարկել են Կասպից ծովի տարածաշրջանում էներգետիկ հարաբերությունների զարգացումը և համագործակցության ամրապնդումը, փոխանցում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Օվջին ընդգծել է նավթի և գազի ոլորտում Թեհրանի և Բաքվի միջևերկկողմ հարաբերությունների ևհամագործակցության զարգացման կարեւորությունը։

Կողմերը քննարկել են նաև գազային համագործակցության զարգացումը, Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև սվոպային գազի շուրջ եռակողմ համաձայնագրի իրականացումն ու գործարքի փուլերի նախապատրաստումը։


© armedia.am