ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը դեկտեմբերի 13-15-ը կայցելի Մոսկվա և Կիև

© Сергей Фадеичев/ТАСС

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը դեկտեմբերի 13-15-ը կայցելի Մոսկվա և Կիև, ապա կմեկնի Բրյուսել՝ դաշնակիցների և գործընկերների հետ խորհրդակցությունների համար։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի շաբաթ օրը տարածած հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Դոնֆրիդը դեկտեմբերի 13-15-ը կայցելի Կիև և Մոսկվա՝ հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ռուսաստանի ռազմական հզորացման և Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ ԱՄՆ պարտավորությունների ամրապնդման հարցերը:

Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը կընդգծի, որ մենք կարող ենք դիվանագիտական ​​առաջընթացի հասնել Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու հարցում՝ կատարելով Մինսկի պայմանավորվածությունները «նորմանդական ձևաչափի» աջակցությամբ:

«Այնուհետև Դոնֆրիդը դեկտեմբերի 15-16-ը կմեկնի Բրյուսել (Բելգիա)՝ խորհրդակցություններ անցկացնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԵՄ գործընկերների հետ՝ դիվանագիտական ​​լուծում գտնելու ջանքերի շուրջ [Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի]», - նշված է հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: