ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«3+3» ձեւաչափը պետք է դրական ազդի տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա. Կոպիրկին

«3+3» ձևաչափը պետք է դրական ազդի տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում «Նոր սերունդ-2021» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է News.am-ը: 

Այսպես, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի դիվանագետները դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության և տարածաշրջանում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու հեռանկարները։ Նրանք նաև հետաքրքրություն են հայտնել աշխատանքին Վրաստանի ներգրավման հարցում, սակայն վերջինս հրաժարվել է։

Դեսպանի խոսքով՝ սա հնարավորություն է՝ քննարկելու բոլորին հետաքրքրող հարցերը։ «Մենք տեսնում ենք այս ձևաչափի հավելյալ արժեքը, որն է՝ երկխոսության, հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքների փոխանակման հնարավորություն ընձեռնելը։Այս ձևաչափը պետք է դրական ազդի տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա»,-ընդգծեց դեսպանը։

Հարցին, թե արդյոք դա կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Կոպիրկինը պատասխանեց, որ դա ուղղություններից մեկն է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար։ «Սա հարթակ է փոխգործակցության և համագործակցության համար»,-եզրափակեց դիվանագետը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: