ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի ԱԽՔ տեղակալը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմում կայծակնային կապիտուլյացիա է կանխատեսել Ուկրաինայի համար

CC BY 4.0 / Адміністрація Президента України /

Ուկրաինայի հետ պատերազմի դեպքում ռուս զինվորականները կկարողանան արագ հասնել երկրի մայրաքաղաք, հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, Հատուկ գործողությունների ուժերի նախկին փոխհրամանատար Սերգեյ Կրիվոնոսը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա խոսքով, առաջին հերթին Մոսկվան կկարողանա գործի դնել ճշգրիտ զենքեր և ինքնաթիռներ՝ «90-ականների վերջին Հարավսլավիայի օրինակով»։ Միաժամանակ առաջնահերթությունը կլինի Կիևի իշխանություններին ահաբեկելը:

«Հիշեցնեմ, որ ռուսական շարասյունը սովորական երթով վեց ժամում Սումից Կիև կհասնի, եթե դիմադրություն չլինի, և մենք պատրաստ չլինենք դրան։ Եվ դա բավական կլինի, որպեսզի երկրի իշխանությունը, պայմանականորեն, կապիտուլյացիայի ենթարկվի»,- ասել է գեներալը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: