ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես բավականաչափ կոշտ չեմ եղել. Սերժ Սարգսյանը` իր սխալների մասին

 Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ կոշտ արտահայտություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Ուզում եմ դիմել որոշակի շրջանակների՝ ձեր սխալը ինձ մի վերագրեք։ Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ նախիրի միջից պաչել ամենաբարձր զռռացող էշի ճակատը»,– ասաց Սարգսյանը։

Այդուհանդերձ, նախկին նախագահը նշեց, որ շատ սխալներ է արել իր ղեկավարման տարիներին և խոսեց նաև դրանց մասին։

«Բացարձակ նպատակ չունեմ բոլոր մեղքերը բարդել ուրիշների վրա։ Իմ կառավարման տարիներին կային բազմաթիվ խնդիրներ, կար անարդարության, կոռուպցիայի բարձր ընկալում, ես բավականաչափ կոշտ չեմ եղել մեր անվան տակ հարստություն դիզողների նկատմամբ,, բավականաչափ բաց չեմ եղել ժողովրդի հետ, ներքին շատ խնդիրների ուշադրություն չեմ դարձրել՝ զբաղված լինելով պետական անվտանգությամբ», – ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ինքը վստահել է մարդկանց, որոնք վստահելի չէին։ Սակայն այդ մարդիկ իշխանփոխությունից հետո լքել են կուսակցությունը, և ստացվում է, որ այն մարդիկ, որոնց համար ՀՀԿ–ին ամենաշատն էին պիտակավորում, առաջինն են լքել կուսակցությունը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: