ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մանկական Եվրատեսիլ մրցույթի Հայաստանում անցկացման վայրն ու ամսաթիվը կհաստատվեն մոտակա ամիսներին

Փարիզում դեկտեմբերի 19-ին տարած հաղթանակի շնորհիվ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնական հայտարարություն են տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

«14-ամյա Մալենայի «Քամի քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ: Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։ 2022 թվականին Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի Մանկական Եվրատեսիլը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը իր խոսքում նշել է․

«Հայաստանի հետաքրքիր, բարձրակարգ և ժամանակակից կատարողը նոր նշաձող սահմանեց մրցույթի համար։ Հայաստանի ոգևորությունը մրցույթի հանդեպ անսահման է, և մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաջորդ տարի ցանկություն է հայտնել հյուրընկալելու 20-րդ Մանկական Եվրատեսիլը։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ համագործակցությանը, որպեսզի միասին կազմակերպենք յուրահատուկ շոու, որը հոբելյանական է»։

Նշվում է, որ Մանկական Եվրատեսիլ 2022 մրցույթի Հայաստանում անցկացման վայրն ու ամսաթիվը կհաստատվեն մոտակա ամիսներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: