ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին,  նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Դանիելյան Էլինա –շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մինասյան Գոռ - ծանրամարտ
Չալոյան Դավիթ - բռնցքամարտ

2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ձևավորվել է շատ ուժեղ տասնյակ. «Կարծում եմ՝ շատ օբյեկտիվ և շատ ուժեղ տասնյակ է: Շատ արժանի մարզիկներ են տասնյակում և նրանք կստանան պետության կողմից սահմանված մրցանակները: Մարզիկները տասնյակում դասավորվել են ըստ այբբենական կարգի. որևէ նախընտրություն կամ առավելություն մեկը մյուսի նկատմամբ չունեն:

Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Նրանք, ովքեր չընդգրկվեցին տասնյակում, ընկճվել պետք չէ: Պետք է ուղղակի լավ մարզվել, լավ արդյունքներ ցույց տալ, օբյեկտիվորեն հավակնել ու լինել լավագույն տասնյակում»:

ԿԳՄՍՆ-ից նար հիշեցնենում են, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: