ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են 2022թ. փետրվար-մարտին գագաթաժողով անցկացնել

Mil.ru

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Աստանայի ձևաչափով գագաթաժողով անցկացնել Թեհրանում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ կախված կորոնավիրուսի համաճարակի իրավիճակից։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է արտաքին գործերի նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին։

«Այո, ծրագրված է։ Մենք պատրաստվում ենք այն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Դա կախված կլինի համաճարակային իրավիճակից։ Բայց բոլոր դեպքերում, մենք պայմանավորվել ենք անցկացնել գագաթաժողովը։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացնենք փետրվարին կամ մարտին»,-ընդգծել է իրանցի դիվանագետը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: