Ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը. վարչապետն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ ձեզ: Թույլ տվեք, նախ, պարոն Սարգսյան, շնորհավորել Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով և շնորհակալություն հայտնել Երևանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ի դեմս՝ խմբակցության ղեկավար պարոն Գալջյանի, խմբակցության քարտուղար պարոն Հովհաննիսյանի, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար:
Ուզում եմ արձանագրենք՝ այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Ի՞նչ նկատի ունեմ: Ի վերջո, Երևանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, և քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինիքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից: Այս առումով՝ կարևոր է, որ ծրագիրը լիարժեք, ամբողջական և ինստիտուցիոնալ առումով կայանա: Եվ պիտի նաև արձանագրեմ, պարոն Սարգսյան, որ Դուք մինչև այս փուլն այդ ծրագրի իրականացման լիարժեք մասնակից եք եղել՝ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Երևանի ավագանու մեր գործընկերներն էլ իրենց գործառույթներն են իրականացրել այդ առումով:
Նաև կարևորում եմ տեղի ունեցած գործընթացը պետական ինստիտուտների կայացման առումով: Որովհետև գիտեք, որ հիմա արդեն 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց:
Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև: Սա շատ կարևոր է: Իհարկե, շատ կարևորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետև այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարևոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչև օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին, և, իհարկե, այսուհետ ևս այդ աջակցությունը պիտի շարունակվի: Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաև լրացուցիչ քննարկենք և լուծումներ ստանանք: Այս առումով՝ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշանկությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և շնորհավորանքների համար: «Գիտակցում եմ, որ սա բավականին մեծ պատասխանատվություն է: Ընդահնուր առմամբ պատկերացնում եմ, թե ինչ ինստիտուտներ ունենք, որոնք պետք է ամբողջությամբ վերափոխենք և որոնք են, որ դեռևս կաշխատեն որպես ինստիտուտներ, որպեսզի դիմադրեն տարբեր ցնցումների, իրակացանեն իրենց ֆունկցիոնալությունը: Կարծում եմ՝ կառավարության աջակցությամբ հնարավորություն կունենանք ամենամեծ բնակչություն ունեցող համայնքում՝ Երևանում, իրականացնել այն ծրագրերը, որոնք տարիների ընթացքում չեն իրականացվել, կարելի է ասել, անհասկանալի պատճառներով: Կարծում եմ՝ պոտենցիալը կա, պետք է պարզապես արդյունավետ կառավարում իրականացնել այդ պոտենցիալն օգտագործելու համար»:
Հանդիպմանը քննարկվել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությանը, մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին և նախագծերին առնչվող հարցեր:
-
21:08
ԱՄՆ չորս կենսալաբորատորիաներ են գործում Նիգերիայում, որտեղից առաջացել է կապիկի ջրծաղիկը. ՌԴ ՊՆ
-
20:01
Ուկրաինան պետք է որքան հնարավոր է շուտ ականազերծի իր նավահանգիստները. Պուտին
-
19:17
Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
-
18:21
Ի՞նչ արժույթով պահել խնայողությունները
-
17:27
Հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են. Միշուստին
-
17:22
Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել Է Չինաստանին արատավորելու մեջ
-
17:20
ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան
-
16:12
Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը
-
16:00
Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2022»-ը. մասնակցության համար հայտերի ընդունման մեկնարկը տրված է
-
15:47
Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ողջ ռուսական աշխարհին. Լավրով
-
15:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:19
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
-
14:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
-
14:07
Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. ԻԻՀ դեսպան
-
13:44
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԶԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ
-
13:27
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ
-
13:23
Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան
-
12:58
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
-
12:18
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում հանդիպել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հետ
-
12:13
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
13:21
Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
-
21:14
Մայիսի 1-ին լինելու է հատման կետը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը․ ընդդիմությունը հստակ ծրագիր ունի․ Արթուր Վանեցյան
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 5,14 կմ/ժ