ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնել այն կապակցությամբ, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը դեկտեմբերի 22-ին այցելել է Արցախ, փոխանցում է Armenia Today։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վալերի Պեկրեսն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։

Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի մասին Twitter-ում հայտնել Է France TV-ի լրագրող Ժյուլիեն Նենին:

Տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղում Պեկրեսը հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքական գործիչների հետ, Նենին նշել է, որ Հայաստան և Ղարաբաղ ուղևորության ընթացքում իրեն ուղեկցող ֆրանսիացի լրագրողները անվտանգության նկատառումներով չեն լուսաբանել այդ այցը:

Վալերի Պեկրեսը Արցախ կատարած այցի ընթացքում ուղեկցել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյին: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Պեքրեսին Արցախ այցելելու համար: Շնորհակալ եմ Վալերի Պեկրեսին և Բրունո Ռետայոյին Արցախ նրանց այցելության համար։ Ողջունում եմ նրանց համոզմունքները։ Սա ընդհանուր բան է, մեր քաղաքակրթության համար պայքար։ Կիսում եմ նրանց հույզերը Ադրբեջանի կողմից սպանված հազարավոր հայերի կապակցությամբ», – գրել է Բուայեն։

Հիշեցնենք, որ Վալերի Պեկրեսը նախօրեին Երևանում մամուլի ասուլիս էր հրավիրել հայաստանյան և ֆրանսիական լրատվամիջոցների համար։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Ֆրանսիան մի քանի հարթակներում կարող է էական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նման հարթակներից մեկը, նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն է, մյուսը՝ Եվրոպական միության պլատֆորմը։

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաև հայտնել է Փարիզում Հայաստանին աջակցող միջազգային խորհրդաժողով կազմակերպելու մտադրության մասին, որի օրակարգում կլինեն խաղաղության հաստատման և պահպանման հետ կապված հարցեր, ինչպես նաև այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանումն Արցախում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: