ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել Երևանում ԱՊՀ երկրների համար խելացի քաղաքների զարգացման կենտրոնի ստեղծման նախագծին

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր կոմիտեն հավանության է արժանացրել Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայուն բնակարանաշինության և խելացի քաղաքների զարգացման ներուժի բարելավման նախագիծը, որի ֆինանսավորումն իրականացվելու է ռուսաստանյան բարեգործական ներդրումների շնորհիվ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Tert.am-ը:

«Նախագիծը նախատեսված է երկու տարով: Բյուջեն կազմում է 200 000 դոլար: Հիմնական առաջադրանքն է Երևանում ԱՊՀ երկրների համար կայուն բնակարանաշինության և կայուն խելացի քաղաքների լավագույն պրակտիկայի կենտրոն ստեղծելն է: Նախատեսվում է, որ կենտրոնի աշխատանքն ուղղված կլինի մատչելի և էներգապես արդյունավետ կացարանի զարգացմանը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Հայաստանում կառուցվելիք կենտրոնում միջոցառումները կանցկացվեն ռուսերենով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: