ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դեկտեմբերի 28–ին կշփվեն, բայց՝ ոչ պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 28–ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ լրագրողն առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է այդ գագաթնաժողովի ժամանակ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

«Այո, մասնակցելու եմ, այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի», – հայտարարել է Փաշինյանը։

Նա, սակայն, ընդգծել է՝ պաշտոնական բանակցության առաջարկ, համենայնդեպս, այս պահին դեռ չեն ստացել։

«Քանի որ գագաթնաժողովը ոչ ֆորմալ է, բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ, բայց որևէ շփում միանշանակ կլինի, բայց ոնց, տեղում կերևա՝ ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ընդգծել է ՀՀ վարչապետը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: